Մոսկվայի Մ. Վ . Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանը հայտարարում է 2023-24 ուսումնական տարվա ընդունելություն 7-12-րդ դասարաններում ՝ հայերեն և ռուսերեն ուսուցմամբ։ Վարժարանի հեղինակային ծրագիրն ապահովում է բարձրորակ կրթություն, աշակերտի կողմից ընտրվող առարկաների նպատակային և խորացված ուսուցում, նախասիրությունների զարգացում և հիանալի միջավայր։
Ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմքով: Մեկ տարվա ուսուցման վճարը կազմում է 1.100.000 ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 12-ից մինչև հունիսի 22-ը: Ընդունելության քննություններին մասնակցելու համար ներկայացվում է սահմանված ձևի դիմում և վարժարանի հաշվարկային հաշվին փոխանցվում է մասնակցության վճար` 15.000 ՀՀ դրամ: Հանձնաժողովի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-16.00:
Ընդունելության քննություններն անցկացվում են հետևյալ ժամկետներում․
Առարկա | Օր | Ժամ |
---|---|---|
Մաթեմատիկա (թեստ) | 29.06.2023 թ. | 10:00 |
Հայոց լեզու (թեստ) | 30.06.2023 թ. | 10:00 |
Ռուսաց լեզու (թեստ) | 30.06.2023 թ. | 10:00 |
Հարցազրույց | 03.06-08.06.2023 թ. (ըստ լրացուցիչ ժամանակացույցի) |
11։00-16։00 |
Կոնսուլտացիաների օրերն են. 26.06 և 28.06` մաթեմատիկա, 27.06՝ հայոց լեզու և ռուսաց լեզու:
Մանրամասների համար զանգահարեք
+374 11 900111(вн. 147),
+374 55 900 113 (WhatsApp)