ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական կոնֆերանսի
Ընդհանուր դրույթներ․
Սույն Դրույթները սահմանում են «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական կոնֆերանսի (այսուհետ՝ Կոնֆերանս) կազմակերպման և անցկացման կարգը։
Կոնֆերանսը աշակերտների գիտահետազոտական և նախագծային աշխատանքների արդյունքների ներկայացման ձև է, որը կոչված է գիտական գիտելիքների տարածման ակտիվացմանը, աշակերտների մասնագիական կողմնորոշմանը։ Այն նպաստում է նրանց
գիտական ստեղծագործական գոծունեության և հետազոտական աշխատանքների ներգրավմանը մանկավարժների, բուհերի դասախոսների և այլ մասնագետների ղեկավարությամբ
Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն ու տարածումը,
սովորողների մոտիվացիայի բարձրացումը կրթական գործունեության նկատմամբ,
գիտելիքների խորացումը գիտության այս կամ այն բնագավառում
գիտահետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացում, տարբեր եղանակներով ելույթ, էլեկրոնային ցուցադրում, զեկույցի, պաստառ, տեսաֆիլմ և այլն
Կոնֆերանսի խնդիրները․
նախագծային և գիտահետազոտական աշխատանքների հանդեպ հետաքրքրություն դրսևորող, օժտված սովորողների բացահայտումը, բազմակողմանի աջակցության ցուցաբերումը
գիտական, բնապահպանական, իրավական, մշակութային, պատմական և տեղեկատվական կրթության և ինքնակրթության խթանում.
աշխարհի պատկերի և հասարակական գործընթացների վերաբերյալ սովորողների քննադատական և գիտական ընկալման ձևավորում, որն արտացոլվում է մասնակիցների հետազոտություններում և նախագծերում.
կրթական հիմնական ծրագրերի յուրացման ընթացքում նախագծային և գիտահետազոտական գործունեության արդյունքում սովորողների առարկայական, վերառարկայական, անձնային որակների բարելավում
աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու, կատարելու, ներկայացնելու և պաշտպանելու հմտությունների և կարողությունների ձևավորում
որոնողական, նախագծային և հետազոտական բնույթի խնդիրներ ինքնուրույն սահմանելու և լուծելու կարողություն:
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Կոնֆերանսի կազմակերպիչը ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարան (այսուհետ՝ Վարժարան), Հայաստանի Հանրապետություն
Կոնֆերանսի մասնակիցները՝ հանրակրթական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտներ։ Հայաստանի մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնայկցել հեռակա (այս դեպքում մասնակիցն ուղարկում է զեկույցի կամ ելույթի տեսագրությունը)։
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կոնֆերանսի հայտը պետք է լրացնել հղումով կամ լրացնել Word ծրագրով (Հավելված №1), և մինչև 10․05․2023 ուղարկել cto@msu.am էլեկտրոնային փոստին, Կ․ Կ․ Սամվելյան;
Կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ թիմային ( մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։
Էլեկտրոնային նամակի թեմա բաժնում նշվում է ուսումնական հաստատության անվանումը և մասնախումբը։
Աշխատանքները պետք է ուղարկել կոնֆերանսի թեզիսների և զեկույցների ժողովածուում տպագրելու համար։
Նյութերի համար գրախոսականներ չեն գրվում։
Կոնֆերանսի մասնակցության եղանակներն են․
Զեկույց – ( մինչև 10 րոպե)։
Պաստառ – չափսերը 80-120 սմ, որի վրա պատկերված են աշխատանքի կատարման փուլերը, արդյունքները, գրաֆիկներ, եզրակացություններ, օգտագործված ռեսուրսները։ Անհրաժեշտության դեպքում կարող է ցուցադրվել նաև մոդել։
Զեկույցով ելույթի տեսանյութի ներկայացում։
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԽՄԲԵՐԸ
Բնագիտություն
Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ-ներ) և մաթեմատիկա
Բոլոր մասնախմբերում ներկայացված աշխատանքների առանձնահատկությունները պետք է լինեն.
գիտական բնույթը (ներկայացված նյութերի համակարգում, վերլուծում և ընդհանրացում, պնդումների հիմնավորում, գործնական արդյունավետություն),
ինքնատիպություն (խնդրի լուծման ոչ ստանդարտ, ոչ ավանդական, ոչ ֆորմալ մոտեցման ցուցադրում, նախագծի թեմայի պարզաբանում)
նորարարություն (ծրագրի թեմայի շուրջ կատարված այլ հետազոտությունների համատեքստում. հետազոտության նոր օբյեկտ, առաջին անգամ քննարկվող խնդիր, հայտնի խնդրի նոր ձևակերպում, դրա լուծման նոր մեթոդ, հայտնի լուծման կամ մեթոդի նոր կիրառում)
ստեղծագործական ներուժի մակարդակը (նոր մոդելների մշակում, գաղափարների, մեթոդիկաների ձևավորում)
տեխնիկական լուծման ֆունկցիոնալությունն ու գեղեցկությունը (նախագծի արդյունքները, տեխնիկական լուծումը պետք է համապատասխանեն դրված խնդրին)
գեղագիտական (աշխատանքի ձևավորումը պետք է լինի կոկիկ, ճշգրիտ)։
Կոնֆերանսի ներկայացված նյութերը կարող են պարունակել․
գիտահետազոտական աշխատանքի կամ նախագծի Power Point ծրագրով էլեկտրոնային շնորհանդեսը
զեկույցը պետք է պարունակի A4 ձևաչափի մինչև 10 էջ էլեկտրոնային տարբերակով, ներառյալ գրականության ցանկը
տեսանյութի կիրառման դեպքում պետք է նշված լինի դրա աղբյուրը,
օգտագործված գրականության ցանկը
Զեկույցի, հոդվածի ձևավորման կանոնները․
լուսանցքները․ ձախը՝ 3 սմ, վերևինը, ներքևինը և աջը՝ 2սմ,
տառատեսակը՝ Sylfaen,
տառերի չափսը՝ 14,
հեռավորությունը տողերի միջև՝1,15,
հավասարեցումն ըստ լուսանցքների,
պարբերությունը՝ 1.25 սմ։
Տեքստի դասավորությունը (կառուցվածքը)
վերևի աջ անկյունում Կոնֆորանսի խորհրդանիշը
հեղինակի ազգանունը, անունը հայրանունը (մգացրած և կենտրոնով դասավորված)
տեղեկություններ հեղինակի մասին (ուսման վայրը, դասարանը)
հոդվածի վերնագիրը (մեծատառերով, մգացրած և կենտրոնով դասավորված)
Կոնֆերանսի մասնկաիցները իրավունք են տալիս Կազմկոմիտեին.
օգտագործել կոնֆերանսի ընթացքում ստացված լուսանկարները և տեսանյութերը, այդ թվում դրանց օգտագործումը համացանցում Կոնֆերանսի պաշտոնական էջում,
փոխանցել Կոնֆերանսի վստահված անձանց հրապարակման համար,
օգտագործել Կենֆեանսի շնորհանդեսներում որպես ցուցադրական նյութ,
նյութերի պահպանումը, ձայնագրումը, համակարգումը, ճշգրտումը (նորացում, փոփոխություններ), օգտագործումը, տարածումը:
Սույն իրավունքն ամրագրվում է Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական կոնֆերանսի սույն Կանոնակարգով Կոնֆերանսի մասնակիցների և նրանց ծնողների համաձայնությամբ:
Պարգևատրում
Կոնֆերանսի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության վկայական: Հատուկ դեպքերում կարող են սահմնավել վկյականներ հատուկ անվանակարգերով: Տեղեկությունները Կոնֆերանսի, նրա իրականացման, արդյունքների մասին, ինչպես նաև մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Վարժարանի կայքի «Իմ հետազոտությունը» էջում հղմամբ http://school.msu.am/ → «Проекты гимназии» → «Исследовательская конференция»
Հավելված № 1. «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական կոնֆերանսի մասնակցության հայտի ձև:
Ուսումնական հասատու- թյան ամբողջայկան անվանումը, ղեկավարի ԱԱՀ, հեռախոսի համար, e-mail
Նախագծի հեղինակի/ հեղինակների ԱԱՀ, տարիքը, դասարանը, հեռախոսի համար, e-mail
Նախագծի ղեկավարի ԱԱՀ, պաշտոնը, հեռախոսի համար, e-mail