ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանի ընդունելության կարգ
Ընդհանուր դրույթներ
- Սույն Կանոնակարգը սահմանում է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ.Երիցյանի անվան վարժարանի (այսուհետ՝ Վարժարան) 7-12-րդ դասարաններում ընդունելության կազմակերպման և անցկացման կարգը (այսուհետ՝ Ընդունելություն):
- Ընդունելությանը մասնակցելու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննությունների, հարցազրույցի, ինչպես նաև ընդունելության գործընթացում դիմորդի կողմից Վարքականոնի նորմերի պահպանման հիման վրա՝ մրցույթային կարգով:
- Վարժարանում ուսուցումն իրականացվում է պայմանակգրային հիմունքով: Ուսման տարեկան վճարը 1100000 ՀՀ դրամ է: Վարժարանում գործում է զեղչերի ճկուն համակարգ՝ համաձայն զեղչի մասին Կանոնակարգի։
Փաստաթղթերի ընդունումը
- Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդն իր օրինական ներկայացուցչի հետ հայտ է ներկայացնում ընդունող հանձնաժողովին առկա կամ հեռավար կարգով։
- Հայտն իր մեջ ներառում է.
– Դիմում ընդունող հանձնաժողովի նախագահի անունով;
– Դիմորդի անձնական գործը;
– Գունավոր լուսանկար 3×4 (2 հատ);
– Դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը;
– Ծնողների անձնագրերի պատճենները;
– Հիմնական կրթության վկայական (ավագ դպրոցի համար);
– Ընդունելությանը մասնակցության վճար;
- Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 12-ից մինչև առաջին քնության նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը:
- Հանձնաժողովն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 1000 ից 1600, ընդմիջում՝ 1300 ից 1400.
Դիմորդների ընդունելությունը
- Ընդունելության քննություններն անցկացվում են գրավոր։
- Ընդունելության քննությունների ժամանակացույցը
- Յուրաքանչյուր առարկայի քննության արդյունքները գնահատվում են 50 միավորանոց սանդղակով:
- Հարցազրույցին մասնակցելու իրավունք ունեն դիմորդները, որոնք յուրաքանչյուր առարկայից վաստակել են 20 և ավելի միավոր, ինչպես նաև.
— դպրոցական օլիմպիադաների մրցանակակիրները և հաղթողները;
— 10-րդ դասարան ընդունվողները, ովքեր ունեն հիմնական կրթության գերազանցության (կարմիր) վկայական
- Մրցույթի արդյունքները Ընդունող հանձնաժողովը հրապարակում է վարժարանի կայքում մինչև հուլիսի 10-ը:
- Մրցույթով անցած դիմորդների օրինական ներկայացուցիչների հետ կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է մինչև հուլիսի 20-ը, եթե կատարվել է առաջին կիսամյակի ուսուցման վճարը:
- Նախորդ կետում նշված ժամկետները խախտելու դեպքում ընդունելության քննությունների արդյունքները չեղարկվում են: