ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանի ընդունելության կարգ « Гимназия Ерицян Филиала МГУ
ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանի ընդունելության կարգ

Ընդհանուր դրույթներ

  • Սույն Կանոնակարգը սահմանում է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ.Երիցյանի անվան վարժարանի (այսուհետ՝ Վարժարան) 7-12-րդ դասարաններում ընդունելության կազմակերպման և անցկացման կարգը (այսուհետ՝ Ընդունելություն):
  • Ընդունելությանը մասնակցելու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննությունների, հարցազրույցի, ինչպես նաև ընդունելության գործընթացում դիմորդի կողմից Վարքականոնի նորմերի պահպանման հիման վրա՝ մրցույթային կարգով:
  • Վարժարանում ուսուցումն իրականացվում է պայմանակգրային հիմունքով: Ուսման տարեկան վճարը 1100000 ՀՀ դրամ է: Վարժարանում գործում է զեղչերի ճկուն համակարգ՝ համաձայն զեղչի մասին Կանոնակարգի։

Փաստաթղթերի ընդունումը

  • Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդն իր օրինական ներկայացուցչի հետ հայտ է ներկայացնում ընդունող հանձնաժողովին առկա կամ հեռավար կարգով։
  • Հայտն իր մեջ ներառում է.

    Դիմում ընդունող հանձնաժողովի նախագահի անունով;

    – Դիմորդի անձնական գործը;

    – Գունավոր լուսանկար 3×4 (2 հատ);

    – Դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը;

    – Ծնողների անձնագրերի պատճենները;

    – Հիմնական կրթության վկայական (ավագ դպրոցի համար);

    – Ընդունելությանը մասնակցության վճար;

  • Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 12-ից մինչև առաջին քնության նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը:
  • Հանձնաժողովն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 1000 ից 1600, ընդմիջում՝ 1300 ից 1400.

Դիմորդների ընդունելությունը

  • Ընդունելության քննություններն անցկացվում են գրավոր։
  • Ընդունելության քննությունների ժամանակացույցը
  • Յուրաքանչյուր առարկայի քննության արդյունքները գնահատվում են 50 միավորանոց սանդղակով:
  • Հարցազրույցին մասնակցելու իրավունք ունեն դիմորդները, որոնք յուրաքանչյուր առարկայից վաստակել են 20 և ավելի միավոր, ինչպես նաև.

    — դպրոցական օլիմպիադաների մրցանակակիրները և հաղթողները;

    — 10-րդ դասարան ընդունվողները, ովքեր ունեն հիմնական կրթության գերազանցության (կարմիր) վկայական

  • Մրցույթի արդյունքները Ընդունող հանձնաժողովը հրապարակում է վարժարանի կայքում մինչև հուլիսի 10-ը:
  • Մրցույթով անցած դիմորդների օրինական ներկայացուցիչների հետ կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է մինչև հուլիսի 20-ը, եթե կատարվել է առաջին կիսամյակի ուսուցման վճարը:
  • Նախորդ կետում նշված ժամկետները խախտելու դեպքում ընդունելության քննությունների արդյունքները չեղարկվում են: