Մոսկվայի Մ. Վ . Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանը հայտարարում է 2024-25 ուսումնական տարվա ընդունելություն 7-12-րդ դասարաններում ՝ հայերեն և ռուսերեն ուսուցմամբ։ Վարժարանի հեղինակային ծրագիրն ապահովում է բարձրորակ կրթություն, աշակերտի կողմից ընտրվող առարկաների նպատակային և խորացված ուսուցում, նախասիրությունների զարգացում և հիանալի միջավայր։
Ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմքով: Մեկ տարվա ուսուցման վճարը կազմում է 1.100.000 ՀՀ դրամ:
Ընդունելության քննություններին մասնակցելու համար ներկայացվում է սահմանված ձևի դիմում և վարժարանի հաշվարկային հաշվին փոխանցվում է մասնակցության վճար` 15.000 ՀՀ դրամ: Հանձնաժողովի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-16.00:
Մաթեմատիկա | 01.07 |
Լեզուներ | 02.07 |
Հարցազրույց | 03.07, 04.07 |
Մանրամասների համար զանգահարեք
+374 11 900111(ներ․ 147),
+374 55 900 113 (WhatsApp)