«Հնարավորությունների հարթակ» VII դպրոցական գիտահետազոտական գիտաժողով « Гимназия Ерицян Филиала МГУ
«Հնարավորությունների հարթակ» VII դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

2025թ․-ի ապրիլի 30-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» դպրոցական գիտահետազոտական VII կոնֆերանսը։

Եթե դուք հետաքրքրված եք գիտահետազոտական և նախագծային գործունեությամբ, ապա այս կոնֆերանսը ձեզ համար է։

Կոնֆերանսի մասնախմբերը

  • բնական գիտություններ
  • տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա
  • հասարակագիտություն և պատմություն
  • լեզվաբանություն

Կոնֆերանսի աշխատանքային լեզուները

  • հայերեն
  • ռուսերեն
  • անգլերեն

Կոնֆերանսի մասնակիցները

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների սովորողները։ ՀՀ մարզերից և արտերկրից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Ելույթի տևողությունը

մինչև 7 րոպե

Կոնֆերանսի աշխատանքի սկիզբը

ապրիլի 30-ին ժամը 11:00-ին։

Կոնֆերանսի անցկացման վայրը

ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարան, ՀՀ, 0070, ք.Երևան, Վարդանանց 17։

Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց հղումով Աշխատանքը պետք է ուղարկել msuyeritsyan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով աշխատանքի անվանումը և աշխատանքի ներկայացման մասնախումբը:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը

20․04․2025թ․։